ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը և Թրամփը հնարավոր է հանդիպեն G20 գագաթնաժողովից առաջ

Պուտինը և Թրամփը հնարավոր է հանդիպեն G20 գագաթնաժողովից առաջ
31.03.2017 | 14:29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպի մինչև Համբուրգի G20 գագաթնաժողովը՝ ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Մայքլ Անտոնը:


«Երկու երկրների առաջնորդները կհանդիպեն հուլիսին գագաթնաժողովի ընթացքում, սակայն հնարավոր է, որ նրանք ավելի շուտ հանդիպեն»,- ասել է նա:
G20-ը ծրագրվում է հուլիսի 7-8-ը:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ