ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արման Սահակյանը՝ ուսուցիչների մասին

Արման Սահակյանը՝ ուսուցիչների մասին
31.03.2017 | 15:46

Պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանը ոչ թե կարծում է, այլ վստահ է, որ կհաղթեն ընտրություններում:
«Շատ դրական եմ գնահատում մեր քարոզարշավը, նաև մեր հնարավորությունները: Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ կհաղթենք»,- մարզահամերգային համալիրում ՀՀԿ եզրափակիչ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Անդրադառնալով ՀՀԿ-ի օգտին աշխատող ուսուցիչների թեմային՝ Արման Սահակյանը նշեց. «Ցանկացած մարդու իրավունքն է ինչ-որ քաղաքական ուժի համար աշխատել, եթե, իհարկե, դա աշխատանքային ժամերից հետո է»:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ