ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը՝ քառօրյա պատերազմի տարելիցին

ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը՝ քառօրյա պատերազմի տարելիցին
31.03.2017 | 15:48

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը մարտի 31-ին միացել է Մինսկի խմբի համանախագահների մարտի 29-ին արած կոչին` հորդորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին վերսկսել ներգրավվածությունը քաղաքական կարգավորման գործընթացում:


Կուրցը փաստել է, որ 1 տարի առաջ Արցախում տեղի ունեցած բախումներն ամենասարսափելին էին վերջին երկու տասնամյակում՝ հանդիսանալով բռնության, մարդկային կորուստների պատճառ: «Սա վառ հիշատակում է, թե ինչպես ռազմական մեխանիզմը կարող է խարխլել խաղաղությանն ուղղված ջանքերը: Բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտականությունները, հետևեն միջազգային հումանիտար պարտավորվածություններին: Ոչ մի դեպքում չի կարելի արդարացնել ռազմական հանցագործությունները»,- ասվում է Կուրցի հայտարարությունում:


Հիշեցնելով 2016-ի ապրիլին շփման գծում բախումները՝ ԵԱՀԿ նախագահը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը նոր խթան կստանա: «Շփման գծում բախումները և բռնության դեպքերը, որոնք մեծ կորուստների են հանգեցրել, մեկ տարի շարունակ մեզ համար եղել են անհանգստության աղբյուր: Ժամանակն է վստահություն ստեղծելուն ուղղված միջոցառումներ անցկացնել, ձեռնարկել պրագմատիկ և պրակտիկ քայլեր՝ սուբստանտիվ բանակցությունները վերսկսելու համար»,-շեշտել է Կուրցը: Սեբաստիան Կուրցը ցավակցել է ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին: «Մեկ տարի առաջվա մարտերից հետո հետցնցման պատճառով հայերը և ադրբեջանցիներն ավելի քիչ են հավատում խաղաղությանը: Սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք պետք է ծրագրենք խաղաղությունը հիմա և թույլ չտանք պատերազմ իր բոլոր սարսափելի հետևանքներով»:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ