ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ալիևն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Ալիևն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
31.03.2017 | 22:26

Հայաստանում պրագմատիկ գործիչները բացահայտ սկսել են հայտարարել, որ Հայաստանի ապագան կախված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը: Նա արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցին:

«Ես բազմիցս ասել եմ, որ որպես պետություն Հայաստանի գոյության միակ ուղին հարևանների հետ հարաբերությունները կարգավորելն է։ Դրա համար մի ճանապարհ կա. հայկական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,- ասել է Ալիևը։

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ