ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը

WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը
31.03.2017 | 22:44

WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել Է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը: ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որը նշված էր որպես Dark Matter («Մութ մատերիա»), հրապարակվել է մարտի 23-ին, այնտեղ նկարագրվում էին Apple ընկերության սարքերը «կոտրելու» և վարակելու եղանակները:

Կայքի աշխատակիցները նշում են, որ հրապարակման նոր մասը, որը նշված է որպես Marble («Մարմար»), պարունակում է համանուն գաղտնի ծրագրի ելման կոդի 676 ֆայլ: Marble ծրագիրն իբր քողարկում է ԿՀՎ-ի վնասաբեր ծրագրերի տեքստերի այն հատվածները, որոնցից կարելի է հասկանալ, որ հենց գերատեսչությունն է կանգնած վիրուսի ստեղծման կամ ցանցահենային գրոհի իրականացման հետևում: Այդ տվյալները թաքցվում են դատաբժշկական փորձագետներից և հակավիրուսային ընկերություններից, ասվում է կայքում:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ