ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ապրիլի 2-ին ԽԱՊԿ «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով

Ապրիլի 2-ին ԽԱՊԿ «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով
01.04.2017 | 16:05

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով՝ քվեարկության և ձայների հաշվարկման ամբողջ ընթացքում։

ԽԱՊԿ-ից տեղեկացնում են, որ եթե ընտրությունների լուսաբանման ընթացքում խոչընդոտվի լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը, կարող են զանգահարել «Թեժ գծի» 010533895, 093107085 հեռախոսահամարներով, գրել էլեկտրոնային փոստի info.cpfe@gmail.com հասցեով կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ