ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Խորհրդարանական ընտրություններն սկսվել են

Խորհրդարանական ընտրություններն սկսվել են
02.04.2017 | 10:46

Այսօր խորհրդարանական ընտրություններ են՝ ընտրվում է Հայաստանի երրորդ Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանը և վեցերորդ գումարման Ազգային ժողովը:
Առաջին անգամ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են փոփոխված Սահմանադրությամբ, որով Հայաստանն անցնում է կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականի, և անցած տարի ընդունված նոր Ընտրական օրենսգրքով:
Ազգային ժողովի առնվազն 101 մանդատներին հավակնում են 9 կուսակցություններ և դաշինքներ՝ «Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը: 13 ընտրատարածքների 2009 ընտրատեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը:
Ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195:


Փոփոխված Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը»,- ասված է երկրի Հիմնական օրենքի 89-րդ հոդվածում:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ