ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օմբուդսմենի աշխատակազմը այսօր կգործի շուրջօրյա ռեժիմով, գործում է թեժ գիծ

Օմբուդսմենի աշխատակազմը այսօր կգործի շուրջօրյա ռեժիմով, գործում է թեժ գիծ
02.04.2017 | 17:50

ԱԺ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, Երևանում:


Նույն սկզբունքով կաշխատի նաև Արագ արձագանքման ստորաբաժանումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարող են հասցեագրվել նաև այդ հեռախոսահամարների միջոցով:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ