ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայկ Մարությանն ընտրատեղամասում խախտումներ է արձանագրել

Հայկ Մարությանն ընտրատեղամասում խախտումներ է արձանագրել
02.04.2017 | 18:03

Հայտնի դերասան Հայկ Մարությանը, որը նաև դիտորդական առաքելություն է իրականացնում 9/47 ընտրատեղամասում, կահավորման երկու խախտում է արձանագրել ու հանձնաժողովի նախագահին հորդորել անմիջապես վերացնել դրանք։ Տեղամասում քվեախցիկների անմիջապես վերևում տեղադրված էր մի տեսախցիկ, իսկ քվեախցիկներից մեկի հետևում թափանցող ապակիներով դուռ էր։


Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ տեսախցիկներն իրենց հետ կապ չունեն, բայց խոստացավ թղթով փակել և անթափանց դարձնել քվեախցիկի հետնամասի դուռը։

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ