ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սեյրան Օհանյանը քվեարկեց «ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար»

Սեյրան Օհանյանը քվեարկեց «ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար»
02.04.2017 | 18:05

ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը քվեարկեց «ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար»։ «Ես քվեարկել եմ ժառանգությամբ մեզ փոխանցված բոլոր լավագույն ավանդույթների հենքի վրա համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Քվեարկել եմ հանուն մեր արդար, ազնիվ Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, ավելի բարեկեցիկ կյանք ձևավորելու և մեր Հայաստանի համար ավելի հարատևող և միջազգային վարկը օրըստօրե բարձրացնող ապագա կերտելու համար»,- քվեարկելուց հետո ասաց Սեյրան Օհանյանը։ «Ազատության» դիտարկմանը, թե դաշինքի շտաբը ահազանգում է կեղծիքների մասին, Օհանյանն արձագանքեց. «Բոլորի մասին մենք տեղեկացրել ենք, այդ տեղեկությունների հիման վրա մեր շտաբը իրադրությունը գնահատում է և վերահսկողության տակ է»։


«Եկեք այսօր օրն անցկացնենք հանդարտ ոգով և անսասան հավատքով, որ ամեն ինչ լավ կլինի մեր երկրի համար, բոլորի համար, նաև մեր մարտական ընկերոջ՝ Սամվել Բաբայանի համար»,- ասաց նա։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ