ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սարքը Գալուստ Սահակյանին «չէր ճանաչում»

Սարքը Գալուստ Սահակյանին «չէր ճանաչում»
02.04.2017 | 18:11

Քվեարկեցի հանուն մեր պետության՝ թիվ 6/01 ընտրական տեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը քվեարկության եկել էր ընտանիքի անդամների հետ: Նրա քվեարկությունը բավական երկար տևեց, մատնահետքը ճանաչող սարքը ոչ մի կերպ չէր ճանաչում Գալուստ Սահակյանի մատնահետքը: Մի քանի անգամ աջ և ձախ ձեռքերի ցուցամատերը փորձարկելուց հետո վերջապես սարքը ճանաչեց Գալուստ Սահակյանի մատնահետքը:
Մինչ ԱԺ նախագահը երկար հերթ էր կանգնել քվեաթերթիկ ստանալու բաժնում, նա աշխատակիցներից հետաքրքրվում էր, թե ինչ հերթականությամբ և ինչպես պետք է կատարի ընտրությունը: Արդեն քվեախցում ընտրությունը կատարելուց հետո Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց.
«Այն, ինչի մասին մտածել էինք ժամանակին, այսօր այնպես է արված, որ մինչև վերջ կանոնակարգը պահպանվում է: Բարդություններ չկային և չեմ կարծում, որ կլինեին, որովհետև սա ոչ միայն մենք էինք կազմել, այլև ամբողջ ընդդիմության հետ միասին կարողացել ենք այնպես անել, որ բոլոր հանգամանքները ժամանակին ներկայացնել և ներգրավվել օրենսգրքի մեջ: Այսօր ես քվեարկեցի հանուն պետության` մեր պետության: Հայ ժողովրդի համար ամենակարևոր գործոնը պետությունն է: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ բավականին երկար ժամանակ ինքը պետականություն չի ունեցել: Այսօր այն հայը, որն այդ ճանապարհով է գնում, կարծում եմ` նաև մտածում է իր երեխաների և իր ապագայի մասին: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, կարծում եմ` ոչ թե մի քանի մարդիկ են մտածում երկրի, ժողովրդի մասին, այլ ժողովրդից սկսած՝ Ազգային ժողով, նաև կառավարություն, միասնական կարողանում են ինչ-որ բան մտածել: Մասնավորապես` այս անգամ շատ կարևոր է, որ ժողովուրդը ցանկացած դեպքում կարող է իր առաջարկությունները ներկայացնել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ