ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վախճանվել է Եվգենի Եվտուշենկոն

Վախճանվել է Եվգենի Եվտուշենկոն
02.04.2017 | 18:12

Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն 85 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում՝ հայտնել է նրա մտերիմ ընկեր Միխայիլ Մորգուլիսը: «Հինգ րոպե առաջ Եվգենի Ալեքսանդրովիչը հավերժություն ուղևորվեց»,- ասել է նա։ Բանաստեղծը, իր ցանկության համաձայն, կհուղարկավորվի Պերեդելկինոյում:

Մարտի 31-ին նա ծանր վիճակում հոսպիտալացվել է: Նրա կինը՝ Մարիա Նովիկովան, հրաժարվել է մանրամասներ հրապարակել: Եվտուշենկոն ծնվել է 1932 թվականի հուլիսի 18-ին: Նա իր առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1949 թվականին: Երեք տարի անց լույս է տեսել նրա առաջին՝ «Ապագայի հետախույզները» ժողովածուն: Այդ ժամանակ էլ նա դարձել է ԽՍՀՄ գրողների միության ամենաերիտասարդ անդամը: Նա 1991 թվականից ԱՄՆ-ում էր բնակվում:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ