ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բյուրականում բաց քվեարկությո՞ւն է

Բյուրականում բաց քվեարկությո՞ւն է
02.04.2017 | 18:13

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 18/07 18/08 տեղամասերում իրավիճակը լարված է, գրում է Armtimes.com-ը: Ահազանգ է ստացվել, որ Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր երկու եղբայրների հետ ներխուժել է 18/07 18/08 տեղամասեր և վստահված անձանց հրելով հանել դուրս, պոկել նրանց բեյջերը:

Դրանից հետո գյուղապետն ու երկու եղբայրները կանգնել են քվեախցիկի մոտ և ընտրողներին հրահանգել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրիի օգտին քվեարկած քվեաթերթիկները ցույց տալ և հետո գցել քվեատուփի մեջ:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ