ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,46 տոկոսը

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,46 տոկոսը
02.04.2017 | 19:49

Ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 865 հազար 884 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46 տոկոսը՝ ԿԸՀ-ում ասել է ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը:

Երևանում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,51 տոկոսը (283 453), Գյումրիում՝ 25,04 տոկոսը (31 305), Վանաձորում՝ 30,28 տոկոսը (29 115)։ 2012-ի ընտրությունների համեմատ այս ժամի դրությամբ ընտրողների մասնակցությունը պակաս է 2 տոկոսով։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ