ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

էկվադորի նախագահի ընտրություններում հաղթում է Լենինը

էկվադորի նախագահի ընտրություններում հաղթում է Լենինը
03.04.2017 | 16:06

էկվադորում երեկ անցկացված նախագահական ընտրություններում հաղթում է իշխող սոցիալիստական կուսակցության թեկնածու Լենին Մորենոն։ Նրա մրցակիցն է նախկին բանկիր, պահպանողական Գիյերմո Լասսոն:

Դեռ պաշտոնապես հայտարարված չէ սոցիալիստ թեկնածուի հաղթանակը: Գործող նախագահ Ռաֆայել Կորրեան Թվիթերում գրել է, որ Մորենոյի հաղթանակը անշրջելի է, նրա և մրցակցի ստացած ձայների թվի տարբերությունը անցել է 200 հազարը։

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ