ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները
03.04.2017 | 16:10

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կեսօրից քիչ անց հրապարակեց հանձնաժողովի արձանագրությունը ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ:

«Ելք» դաշինքը ստացել է 122 հազար 049 ձայն կամ քվեների 7,77 տոկոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 14 հազար 746 ձայն կամ 0,94 տոկոս, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ)՝ 58 հազար 277 ձայն կամ 3,71 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 428 հազար 965 ձայն կամ 27,32 տոկոս, ՀԱԿ -ՀԺԿ դաշինքը՝ 25 հազար 975 ձայն կամ 1,65 տոկոս, ՀՀԿ-ն՝ 771 հազար 247 ձայն կամ 49,12 տոկոս, ՀԿԿ-ն՝ 11 հազար 745 ձայն կամ 0,75 տոկոս, ՕՐՕ դաշինքը՝ 32 հազար 504՝ 2,07 տոկոս, ՀՅԴ-ն ՝ 103 հազար 173 ձայն կամ 6,57 տոկոս: Արձանագրությունը ներառում է նաև տարածքային ցուցակների թեկնածուների կողմ ձայները:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ