ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լիլիա Շաբանովա. Տեխնիկական մասը լավ աշխատեց

Լիլիա Շաբանովա. Տեխնիկական մասը լավ աշխատեց
03.04.2017 | 16:13

Նոր ընտրակարգը, որը պետք է ընտրությունների նկատմամբ բարձրացներ հանրային վստահությունը, չարդարացրեց իրեն՝ կարծում է «Ասպարեզ» Ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լիլիա Շաբանովան չհամաձայնեց և նշեց, որ Ընտրական օրենսգիրքը վերացրել է այն բոլոր մեխանիզմները, որոնք կարող էին ընտրությունների արդյունքների վրա էական փոփոխություններ ունենալ: «Մեզ մոտ, ընդհակառակն, այն տպավորությունն էր, որ տեխնիկական մասը լավ աշխատեց: Տեխնիկական մասը սպասարկող օպերատորները շատ լավ էին տիրապետում իրենց գործին և արդյունավետ աշխատում: Խնդիրը 3 քվեախցիկներն էին, քանի որ այն ընտրատեղամասերում, որտեղ շատ քվեարկողներ կային, կուտակումներ էին առաջանում»,- նշեց նա:


«Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ համակարգող, դիտորդ Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ 200 ընտրատեղամասերում դիտորդների արձանագրած դեպքերին:


«Ընտրախախտումների 52 տոկոսում գրանցվել են վերահսկող քվեարկության դեպքեր: 30 տոկոս տեղամասերում նկատել ենք բաց քվեարկության դեպքեր, երբ ընտրողը քվեախցիկից դուրս է քվեարկում: Տեղամասերի 5 տոկոսում դիտորդները նկատել են, որ քվեախցիկների և տեսախցիկի փոխադարձ դասավորությունն այնպիսին է, որ խախտում է ընտրության գաղտնիությունը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ