ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Ելք»-ը վայր չի դնի մանդատները

«Ելք»-ը վայր չի դնի մանդատները
03.04.2017 | 23:09

ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան անցած «Ելք» դաշինքը չի պատրաստվում մանդատները վայր դնել։ «Երբ ես ընտրվել էի, մի մանդատ ունեի, էլի այդ կոչերը հնչում էին, եթե «Ելք» դաշինքը մանդատները վայր դնի, ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովում ընդդիմություն չի լինի»,- ասել է «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ իրենք իրենց ընտրած 120 հազար և ավելի քաղաքացու համար պատասխանատու են։ «Մենք ինչպես կարող ենք այդ մարդկանց ձայնը, ովքեր հազար պրոբլեմի միջով են անցել, ասենք նրանց ձայնը հեչ էական չի, չկա նման բան»,- ասաց նա։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ մանդատները վայր դնելու կոչերը ՀՀԿ-ից է։ «Որովհետև իրենք վախեցած են մեր ֆրակցիայից, խորհրդարանում շատ լուրջ ընդդիմադիր ֆրակցիա է ձևավորվել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ