ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իլհամ Ալիև. Ղազախստանի և Ադրբեջանի տեսակետները բոլոր հարցերում համընկնում են

Իլհամ Ալիև. Ղազախստանի և Ադրբեջանի տեսակետները բոլոր հարցերում համընկնում են
03.04.2017 | 23:19

Ղազախստանի և Ադրբեջանի տեսակետները բոլոր հարցերում համընկնում են՝ Բաքվում պաշտոնական այցով գտնվող Նուրսուլթան Նազարբաևի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նազարբաևի խոսքով էլ` Ղազախստանի և Ադրբեջանի հարաբերությունները երբեք չեն խաթարվել: Բանակցությունների արդյունքում երկու պետությունները 5 երկկողմ համաձայնագիր են ստորագրել:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ