ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

էդուարդ Շարմազանով. Մենք զոռով աղջիկ ուզելու ցանկություն չունենք

էդուարդ Շարմազանով. Մենք զոռով աղջիկ ուզելու ցանկություն չունենք
03.04.2017 | 23:24

ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցությունը չի բացառում, նույնիսկ հնարավոր է համարում: «ՀՅԴ-ի հետ ունենք համագործակցության հուշագիր, որը կարճաժամկետ չէ, որը ռազմավարական է, ծրագրային ու գաղափարական: Հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն հաղթահարել է 5- տոկոսանոց շեմը, ապագա համագործակցությունը չեմ բացառում, նույնիսկ հնարավոր եմ համարում»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովը:


Հարցին` միայն ՀՅԴ-ի հետ կկազմե՞ն կոալիցիա, էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մնացած երկու ուժերը («Ծառուկյան» դաշինք, «Ելք») երբեք ցանկություն չեն էլ հայտնել մեզ հետ ճանապարհ անցնելու կամ կոալիցիա մտնելու, մենք էլ զոռով աղջիկ ուզելու ցանկություններ չունենք»,- նշեց է. Շարմազանովը:


ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ պառլամենտական համակարգում շատ կարևոր է ընդդիմության կայուն և ուժեղ վերահսկողական մեխանիզմները: «Այսօր մենք տեսնում ենք, որ շատ լուրջ պառլամենտ է ընտրվել քաղաքական առումով, լինելու են բավականին ծրագրային և գաղափափարական դեբատներ պառլամենտում, և ես կարծում եմ, որ ինչքան ընդդիմությունը լինի գաղափարական, ուժեղ, այնքան դրանից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ինչքան ընդդիմություն-իշխանություն մարտում լինեն բացառապես գաղափարական, դրանից կշահի Հայաստանը»,- ասաց Շարմազանովը` նշելով, որ իրենք պատրաստ են քաղաքական դեբատների:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ