ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին
03.04.2017 | 23:28

Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի կապակցությամբ ցավակցագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հայ ժողովրդի անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս ՈՒղղափառ Եկեղեցու հովվապետին, պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և Ռուսաստանի ողջ ժողովրդին:


«Հայցում ենք մեր Տիրոջը երկնային օթևաններում ընդունել զոհվածների հոգիները: Թող Աստված Իր Սուրբ Հոգով մխիթարի նրանց ընտանիքներին ու բարեկամներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր վիրավորներին»,- նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում` մաղթելով, որ Ամենողորմ Տերը խաղաղ և ապահով պահի Ռուսաստանը և նրա բարեպաշտ ժողովրդին:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ