ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը ցավակցություն են հայտնել Պետերբուրգի պայթյունի կապակցությամբ

ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը ցավակցություն են հայտնել Պետերբուրգի պայթյունի կապակցությամբ
03.04.2017 | 23:31

ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ցավակցություն են հայտնել Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսարանը շարունակում են հետևել իրադրությանը Սանկտ Պետերբուրգում` մետրոյում հայտնի նվազագույնը մեկ պայթյունից հետո: Այժմ, երբ իշխանությունները աշխատում են տուժածներին օգնություն հատկացնելու վրա և տեղի ունեցածի հանգամանքների ճշտմամբ, մեր մտքերը և աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ԱՄՆ դիվանագիտական առաքելության մամլո հաղորդագրության մեջ:
«Մեր մտքերն ուղղված են ռուս ժողովրդին, և հատկապես նրանց, ովքեր Սանկտ Պետերբուրգի այսօրվա պայթյունի հետևանքով կորցրել են մտերիմների: Վիրավորներին մենք ցանկանում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է Եվրոպական արտաքին գործերի ծառայության կոմյունիկեում:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Twitter-ում գրել է, որ ցավակցում է ահաբեկչության բոլոր տուժածներին, նրանց հարազատներին և ամբողջ ռուս ազգին:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ