ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բրիտանիան Ռուսաստանին օգնություն է առաջարկել Պետերբուրգի մետրոյում պայթյունից հետո

Բրիտանիան Ռուսաստանին օգնություն է առաջարկել Պետերբուրգի մետրոյում պայթյունից հետո
03.04.2017 | 23:31

Մեծ Բրիտանիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել Ռուսաստանի իշխանություններին` կապված Սանկտ Պետերբուրգում միջադեպի հետ՝ հայտնել է վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը: «Դա տեղի է ունեցել վերջերս, մենք ոչ մի մանրամասն չունենք: Մենք գտնվում ենք պատրաստ վիճակում, և իհարկե, պատրաստ ենք տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն»,- ասել է նա:

Այն հարցին, թե անհրաժե՞շտ է համարում Մեծ Բրիտանիան վերականգնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում` վերջերս Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության և Սանկտ Պետերբուրգի միջադեպի լույսի ներքո, վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը պատասխանել է. «Ես այսօրվա միջադեպը չէի կապի ձեր երկրորդ հարցի հետ»:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ