ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սերգեյ Լավրովը հոդված է հրապարակել ԼՂ խնդրի մասին

Սերգեյ Լավրովը հոդված է հրապարակել ԼՂ խնդրի մասին
04.04.2017 | 19:36

«Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիրոեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորվման բազային սկզբունքները»։
«Բակինսկի ռաբոչի» թերթում հրապարակած հոդվածում գրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության վերաբերյալ։


«Այդ կապակցությամբ՝ մեր խնդիրն է արդեն կատարված աշխատանքների հիման վրա օգնել հավասարակշռված լուծում գտնել։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան փոխզիջումների գնալու քաղաքական կամք դրսևորել։ Սա անհրաժեշտ է, որ բանակցային գործընթացն արդյունավետ լինի։ Բնական է, որ հակամարտության գոտում լարվածության նվազումը և ուժային ճանապարհի բացառումը առաջ գնալու կարևոր պայմաններն են»,- գրել է Սերգեյ Լավրովը։

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ