ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի
05.04.2017 | 00:05

Էյֆելյան աշտարակի լույսերն այսօր կեսգիշերին կանջատվեն` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի՝ Թվիթերում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Այսօր կեսգիշերին Փարիզը կհանգցնի Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգում զոհերի հիշատակի: Մենք բոլորս միասնական ենք»,- գրել է Անն Իդալգոն:

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ