ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Երկրաշարժ Ադրբեջանում և Իրանում

Երկրաշարժ Ադրբեջանում և Իրանում
05.04.2017 | 17:24

Ապրիլի 5-ին ժամը 3:16 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.071 աստիճան և արևելյան երկայնության 48.48 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 20 կմ խորությամբ, 4,3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:


Երկրաշարժը զգացվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
Իրանի Խորասան-Ռեզավի գավառում տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ՝ հայտնում է Fars գործակալությունը: Մեշհեդ քաղաքից 80 կմ հեռավորությամբ գտնվող էպիկենտրոնում 5 գյուղ է տեղակայված: Նախնական գնահատականով՝ աղետի գոտում կարող էին լինել մի քանի հարյուր մարդ:


Մասնագետների երեք խումբ ուղարկվել է աղետի գոտի գնահատելու հնարավոր վնասը: Բոլոր փրկարար ծառայությունները լիակատար պատրաստականության են բերված: Հիվանդանոցները նախապատրաստված են վիրավորներին և տուժողներին ընդունելու համար: Առայժմ զոհերի և պատճառված վնասի մասին չի հաղորդվում: Իրանի Սեյսմոլոգիական ազգային կենտրոնը չի բացառել առաջիկայում ստորգետնյա կրկնակի ցնցումները:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ