ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Միայն Սյունիքի մարզի ճանապարհները չեն վատ

Միայն Սյունիքի մարզի ճանապարհները չեն վատ
06.04.2017 | 16:26

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո անդրադառնալով վարչապետի մտքին, թե կառավարությունն այսուհետ արտակարգ ռեժիմով է աշխատելու, ասաց, որ բնական փոփոխություններ են լինելու։

«Պետք է աշխատենք, որ առաջին հերթին մարդիկ դա զգան իրենց վրա»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով որոշ մարզերում ճանապարհների անմխիթար վիճակին, մասնավորապես՝ Սյունիքի մարզի, տրանսպորտի նախարարն ասաց. «Այդ ճանապարհին պետք է հիմնանորոգում կատարվի։ Հիմա ինչ կատարվում է, դա կամ միջին նորոգում է, կամ՝ ուղղակի փոսալցում։ Դրա համար էլ ճանապարհը հին է, հիմքերն արդեն թուլացել են, հիմնանորոգման ծրագրեր պետք է լինեն»։ Նախարարն ասաց, որ ծրագրերն արդեն ներկայացվել են, ֆինանսական միջոցների առկայության դեպքում արդեն աշխատանքները կլինեն։ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ միայն Սյունիքի մարզում չէ, որ ճանապարհները վատ են, շատ ճանապարհներ կան վատ վիճակում։

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ