ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփի որդին ցանկանում է դառնալ Նյու Յորքի նահանգապետ

Թրամփի որդին ցանկանում է դառնալ Նյու Յորքի նահանգապետ
07.04.2017 | 10:35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը ցանկանում է հոր հետքերով գնալ և դիտարկում է Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, հայտնում է Page Six պարբերականը: Թրամփի որդին իր մտադրության մասին հայտարարել է Նյու Յորքի նահանգի Հիքսվիլ քաղաքի էլիտար զինաակումբի անդամների հետ զրույցում:


«Դոնալդ Թրամփ կրտսերն ասել է, որ հետաքրքրված է պետական պաշտոնում, օրինակ՝ Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում, Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը նրան քիչ է հետաքրքրում»,- ասել է զրույցի մասնակիցներից մեկը: Թրամփի որդին հավելել է, որ ցանկանում է 100 սենատորներից մեկը լինել կամ Կոնգրեսի անդամ: Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ հոր նախընտրական արշավին մասնակցելուց հետո բիզնեսին վերադառնալը ձանձրալի է: Թրամփի որդին «ներկայումս քաղաքական պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու ծրագրեր չունի», քանի որ ամբողջովին կենտրոնացած է Trump Organization-ի ղեկավարման վրա:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ