ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփի թոռնուհին չինարեն երգել է Սի Ցզինպինի համար

Թրամփի թոռնուհին չինարեն երգել է Սի Ցզինպինի համար
08.04.2017 | 16:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թոռնուհի, 5-ամյա Արաբելա Քուշները՝ Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստրը, չինարեն երգել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար՝ գրել է Իվանկա Թրամփը իր թվիթերյան էջում։

«Շատ եմ հպարտանում Արաբելայով ու Ջոզեֆով և նրանց ելույթով՝ ի պատիվ նախագահ Սի Ցզինպինի և տիկին Պեն Լիյուանի ԱՄՆ պաշտոնական այցի»,-գրել է նա։

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ