ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, «Ելքը», «Երկիր ծիրանին», ԲՀԿ-ն մտածում է

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, «Ելքը», «Երկիր ծիրանին», ԲՀԿ-ն մտածում է
09.04.2017 | 00:00

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց հրաժարման հայտարարություններ են տարածել ՀՅԴ-ն և «Հայկական վերածնունդը»։ ՀՅԴ-ի պատճառը ապրիլի 2-ի ընտրություններում «իրենց համար անսպասելի ցածր արդյունքներն են»։ «Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում ՀՅԴ-ի անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին»,- նշված է ՀՅԴ հայտարարության մեջ: ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու պատճառը «կեղծված ընտրություններն են»։

«Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին»,- ասված է ՀՎԿ հաղորդագրությունում:


Երևանի ավագանու ընտրապայքարի մեջ չմտնելու մասին հայտարարել էին նաև ՀԱԿ-ը և ՕՐՕ դաշինքը: Խորհրդարանական ընտրություններին 2-րդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը մինչ այս պահն իր որոշման մասին չի հայտնել:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ