ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն սիրիական ավիաբազայի հրթիռակոծման հարցով որոշում չի կայացրել

ՄԱԿ-ի ԱԽ-ն սիրիական ավիաբազայի հրթիռակոծման հարցով որոշում չի կայացրել
09.04.2017 | 00:01

ՈՒրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկել է Սիրիայի ավիաբազաներից մեկի՝ ԱՄՆ-ի զինուժի հրթիռակոծման հարցը, նիստում պաշտոնական որևէ որոշում չի ընդունվել: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել է.

«Մեր հրթիռները ոչնչացրել են ավիաբազան, որտեղ տեղակայված են քիմիական նյութերով Խան-Շեյխուն քաղաքին հարված հասցրած ինքնաթիռները: Դա բացարձակապես արդարացված և համարժեք քայլ էր, ինչը կարող է կրկնվել, սակայն, մենք հույս ունենք, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»:


ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը ԱՄՆ-ից պահանջել է անհապաղ դադարեցնել «ագրեսիան Սիրիայի դեմ», միանալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ահաբեկչության հակազդմանն ուղղված միացյալ ջանքերին: «Ռուսաստանը պատրաստ է նման համագործակցության»,- ասել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպանը: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆտի խոսքով՝ «Ռազմական մեծագույն հանցագործ Բաշար Ասադը հիմա կհասկանա, որ իր չարագործություններն անպատիժ չեն մնա»:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ