ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը չեղարկել է Ռուսաստան այցը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը չեղարկել է Ռուսաստան այցը
09.04.2017 | 00:06

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե չեղարկում է ապրիլի 10-ին նախատեսված այցը Մոսկվա, կապված Սիրիայում տիրող իրադրության հետ:

Բորիս Ջոնսոնն ասել է, թե Սիրիայում վերջին իրադարձություններն «արմատապես փոխել են վիճակը», և այժմ իր համար առաջնահերթ է «շարունակել այդ խնդրով ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ շփումները՝ «Մեծ յոթնյակի»՝ ապրիլի 10-11-ին կայանալիք հավաքի նախաշեմին»:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ