ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսել են

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսել են
09.04.2017 | 21:54

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին անթույլատրելի են համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները, և արտահայտվել են Սիրիայի Իդլիբ նահանգի քիմիական հարձակման միջադեպը անաչառ հետաքննելու օգտին:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ