Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում հաղթում է Անատոլի Բիբիլովը

Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում հաղթում է Անատոլի Բիբիլովը
10.04.2017 | 17:41

Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթում է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը՝ քվեների 57,98 տոկոսով: Նրա հիմնական մրցակցի՝ Հարավային Օսիայի գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 30 տոկոսը: Ընտրողների ակտիվությունը կազմել է մոտ 50 տոկոս, ընտրությունները համարվում են կայացած:

«Եդինայա Օսետիա» («Միասնական Օսիա») կուսակցությունը, որը գլխավորում է Բիբիլովը, խորհրդարանական մեծամասնություն ունի և բազմիցս քննադատել է երկրի ներկայիս ղեկավարի քաղաքականությունը: Հարավային Օսիայում միաժամանակ տեղի է ունեցել նաև հանրաքվե, որում ընտրողների 78 տոկոսը կողմ է քվեարկել երկրի անվանումը «Ալանիա Պետություն» դարձնելուն: Անվանափոխությանը դեմ է քվեարկել 20 տոկոսը:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ