ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ալեն Սիմոնյան. Ընտրություններում մեր դեմ պայքարում էր ոչ միայն իշխանությունը, այլև փողը

Ալեն Սիմոնյան. Ընտրություններում մեր դեմ պայքարում էր ոչ միայն իշխանությունը, այլև փողը
10.04.2017 | 18:14

Խորհրդարանական ընտրություններում մեր դեմ պայքարում էր ոչ միայն իշխանությունը, այլև փողը՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը։ «Ընտրատեղամասերում կար երկու տրցակ՝ մեծ երկու տրցակ։ Մեկը փողով գնված քվեաթերթիկներն էին, մյուսը՝ այն քվեն էր, որը մեզ տվել էին։ Երևան քաղաքում մենք 70 հազար ձայն ենք հավաքել ու չենք ծախսել միլիոնավոր դոլարներ։ Մեզ փորձեցին վարկաբեկել, մեզ փորձեցին ծեծել, մեզ վրա զենք բարձրացրեցին, բայց մենք դա արեցինք։ Հիմա երևանցու հերթն է՝ ևս մեկ անգամ հորդորում եմ, եթե երևանցիները գնան, քվեարկեն՝ Երևանը կունենա ընդդիմադիր քաղաքապետ, Երևանը կանցնի ընդդիմության ձեռքն՝ առանց ցնցումների»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ դաշինքի անդամները կանեն ամեն ինչ՝ կախված իրենցից։

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ