Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի հրթիռակոծումը։
«Երկու կողմերն էլ ընդգծել են, որ նման ագրեսիվ գործողությունները սուվերեն և անկախ պետության դեմ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ են արել հետաքննել Իդլիբի միջադեպը։