ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մարաղայի հանցագործությունների անպատժելիության անհերքելի ապացույցն են 2016-ի ապրիլին ադրբեջանական զինուժի բարբարոս քայլերը

Մարաղայի հանցագործությունների անպատժելիության անհերքելի ապացույցն են 2016-ի ապրիլին ադրբեջանական զինուժի բարբարոս քայլերը
11.04.2017 | 15:46

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցին՝ ասելով, որ այդ օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։

«1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականներն ավերեցին ու հրկիզեցին ինքնորոշված Արցախի Հանրապետության Մարաղա գյուղը, ողջակիզեցին ու անմարդկային դաժանություններով տանջամահ արեցին խաղաղ բնակիչներին, իսկ մի մասին էլ՝ գերեվարեցին, նրանցից ոմանց ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ»,- ասել է նա: Փոխնախարարը նաև ասել է, որ մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված գյուղի բնակիչներն վերապրեցին ողջ այն վայրագություններն ու բարբարոսությունը, որոնք իրավամբ համապատասխանում են մարդկության դեմ հանցագործության բոլոր չափորոշիչներին։

«Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը և նոր հանցագործությունների իրագործման շարունակությանը։ Դրա անհերքելի ապացույցն են Արցախի դեմ անցած տարվա ապրիլին ձեռնարկված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի իրականացրած բարբարոս քայլերը»,- ասել է ԱԳ փոխնախարարը:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ