ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ը չի պատրաստվում զորք ուղարկել Սիրիա

ԱՄՆ-ը չի պատրաստվում զորք ուղարկել Սիրիա
12.04.2017 | 16:13

ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում զորք ուղարկել Սիրիա՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։


«Բայց երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ օգտագործում այդ սարսափելի քիմիական զենքը, և տեսնում եմ, թե ինչպես են այդ հիասքանչ երեխաները մահանում իրենց ծնողների ձեռքերում, ինչպես են նրանք խեղդվում… Երբ ես դա տեսա, միանգամից զանգահարեցի պաշտպանության նախարար Մատիսին»,- ասել է Թրամփը։

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ