Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Բաշար Ասադի հեռանալը Սիրիայի նախագահի պաշտոնից պետք է իրականացվի կազմակերպված: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ամփոփման ժամանակ նա ասել է. «Մենք հասկանում ենք, որ դա ժամանակ կպահանջի, սակայն որպես արդյունք նախատեսվում է չտեսնել Ասադին Սիրիայի պետական կառավարչի դերում»:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պաշտպանում տեսակետը, որ հենց Ասադը պետք է ղեկավարի Սիրիան: Մոսկվան հանդես է գալիս բոլոր կողմերի մասնակցությամբ կազմակերպված բանակցությունների օգտին: «Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն իրենք սիրիացիները»,- ասել է նա: