ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը հաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու Ռուսաստանի մտադրությունը

Պուտինը հաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու Ռուսաստանի մտադրությունը
13.04.2017 | 12:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հաստատել է, որ Ռուսաստանը մտադիր է լուծել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները:

«Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նրանք, որոնք որպես դանդաղ գործողության ականներ մնացել են Բարաք Օբամայի վարչակազմից: Արգելքների հաղթահարման համար անհրաժեշտ են ջանքեր: Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ մենք նպատակաուղղված ենք դրան»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ