ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մոգերինին ապրիլի 24-ին առաջին պաշտոնական այցը կկատարի ՌԴ

Մոգերինին ապրիլի 24-ին առաջին պաշտոնական այցը կկատարի ՌԴ
13.04.2017 | 15:33

ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 24-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ռուսաստան:

ԵՄ հաղորդագրության համաձայն, Մոգերինին կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու «արտաքին քաղաքականության ամենասրված հարցերը», մասնավորապես՝ Սիրիայի ճգնաժամը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ