ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ

ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ
13.04.2017 | 15:34

2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կհրապարակի՝ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Զեկույցում քարտեզներով ներկայացված են այն վայրերը, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ: Արման Թաթոյանը նշեց, որ զեկույցի համար հիմք են ծառայել նաև մի շարք հրապարակումներ ու սոցցանցային գրառումներ:

«Զեկույցն ավելի վաղ չհրապարակվեց՝ հաշվի առնելով նախընտրական քարոզչությունը: Զեկույցում յուրաքանչյուր դեպք հստակ վերլուծված է: Հստակ արձանագրված է հատուկ միջոցների կիրառության հարցը, ինչն օրենքի խախտում էր: Վերլուծվում են լրագրողների հանդեպ թույլ տրված բռնությունները»,- ասաց Ա. Թաթոյանը: Նա ընդգծեց, որ զեկույցում հստակ քննադատվում է լրագրողներին բերման ենթարկելու պրակտիկան, երբ փորձ է արվում քրգործով վարույթի ընթացքում լրագրողին դարձնել վկա:
Արման Թաթոյանն ընդգծեց, որ անթույլատրելի է համարում սպանված ոստիկանների օրինակով հասարակության շրջանում ատելության քարոզումը:
Զեկույցում անդրադարձ է կատարվել հուլիսի 26-ի երթին. «Եթե երթը խաղաղ նպատակ ուներ, ինչու էր ընթանում Սարի թաղում՝ գիշերով, կիսամութ փողոցներով: Հարց է բարձրացվում, որ այդպիսով անհամաչափ կերպով անհարմարություններ էին պատճառվելու բնակիչներին»:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ