ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱԺ վերջին նիստի «վինետկան»

ԱԺ վերջին նիստի «վինետկան»
14.04.2017 | 00:36

ՀՀ Ազգային ժողովում ապրիլի 13-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց: Նիստի էր եկել 14 պատգամավոր: Նիստը վարող փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց. «Բարև ձեզ հարգելի պատգամավորի պարտականությունը հարգող պատգամավորներ:

Մեր դահլիճում պատգամավորների թիվը գնալով պակասում է: Վերջին քառօրյայի վերջին նիստում գրանցված է 14 պատգամավոր, քվորում չունենք, բայց ունենք օրենքի պահանջ, որ պետք է 3 ժամ սպասենք, որ գուցե քվորում ունենանք: Այս դահլիճում մենք բավական բանավեճեր ենք ունեցել, սկզբունքների, կարծիքների բախումներ ենք ունեցել, և կարծում եմ՝ կարող ենք ասել, որ 5-րդ գումարման խորհրդարանը իր ներդրումն ունեցել է երկրի զարգացման գործում: Եկեք, թեկուզ սակավաթիվ ենք, կազմակերպենք միասնական լուսանկար ներկա պատգամավորներով, այնքան էլ վինետկա չի, բայց համենայն դեպս, մեր վերջին նիստն է»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կոչ արեց լրագրողներին միանալ «վինետկային»:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ