ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
15.04.2017 | 03:14

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2017-ի մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ ՀԱՊԿ-ի՝ Բիշքեկում անցկացվող ոչ-պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:


Որոշումն ընդունվել է միաձայն:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ