ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ճնշող մասը կրել է ընդհանուր, վերացական բնույթ

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ճնշող մասը կրել է ընդհանուր, վերացական բնույթ
15.04.2017 | 03:37

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպմանը քննարկվել է ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրախախտումների քննությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանն ընդգծել է ընտրական տեղամասերում ներդրված տեխնիկական սարքավորումների նշանակությունը հատկապես ընտրախախտումների կանխարգելման ու այդ դեպքերով քննության օբյեկտիվության ու բազմակողմանիության ապահովման առումով: ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել քվեարկությանը նախորդող օրերին, քվեարկության օրը դատախազության կողմից ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներին արագ արձագանքը, ընտրախախտումների ստուգման աշխատանքների համակարգումը: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ընտրությունների նախապատրաստման ընթացքում, քվեարկության օրը ընտրախախտումների վերաբերյալ իր դիտարկումները:


Դեսպանի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է քվեարկության օրը և դրան հաջորդող օրերի ընթացքում ուսումնասիրված, առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումների, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները: Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ դատախազությունում ուսումնասիրվել է 2500 հրապարակում, 60 ահազանգ, որոնք ստացվել են դատախազության թեժ գծով, ոստիկանության ստորաբաժանումներում ստացված 309 ահազանգեր:


Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:
820 դեպքով վարույթ է իրականացվել, որոնցից 720-ում հանցագործության հատկանիշները հերքվել են կամ քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել: Հարուցվել են 18 քրեական գործեր, որոնցից 7-ն ուղարկվել է դատարան:


Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանգամանալից տեղեկատվության տրամադրման համար: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ