ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարին և նախկին պետքարտուղարին կձերբակալեն Թուրքիա մուտք գործելու դեպքում

ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարին և նախկին պետքարտուղարին կձերբակալեն Թուրքիա մուտք գործելու դեպքում
15.04.2017 | 03:45

Եթե ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը և կառույցի մի քանի այլ առաջատար աշխատակիցներ մուտք գործեն Թուրքիայի տարածք, նրանք կձերբակալվեն՝ հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը:

Ստամբուլի դատախազությունը նրանց մեղադրում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու և 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջմանը տեղյակ լինելու մեջ:

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ