ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է զրկել Լը Պենին անձեռնմխելիությունից

Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է զրկել Լը Պենին անձեռնմխելիությունից
15.04.2017 | 14:11

Ֆրանսիացի դատախազները պահանջել են զրկել Մարին լը Պենին խորհրդարանական անձեռնմխելիությունից, որ կարողանան հարցաքննել նրան՝ «Ազգային ճակատ» կուսակցության որոշ անդամներին կեղծ աշխատանքի տեղավորելու կասկածանքով, հայտնում է BBC-ին: Աջ ծայրահեղական կուսակցության նախագահն ու Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պատգամավորական անձեռնմխելիություն ունի որպես Եվրախորհրդարանի անդամ։


Խորհրդարանական ստուգումն ավելի վաղ ցույց էր տվել, որ Լը Պենը կարող է ապօրինաբար ծախսած լինել 300 հազար եվրո։ Ինչպես կարծում են քննիչները, նա օգնական է վարձել ԵՄ գումարներով Ստրասբուրգում խորհրդարանական աշխատանքի համար, սակայն օգնականն աշխատել է Փարիզում՝ «Ազգային ճակատի» շտաբում։ Մինչ նախագահական ընտրությունները Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու շանսերը փոքր են՝ հաշվի առնելով, որ նա մրցարշավի ֆավորիտներից է, իսկ այդ հարցով դեբատները կարող են Եվրախորհրդարանում ձգձգվել ոչ մեկ ամիս։ Մարին լը Պենը հրաժարվել է պատասխանել դատախազության հարցերին՝ իր դեմ ուղղված կասկածանքներն անվանելով «քաղաքական դավադրություն»։

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ