ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նոր տվյալներ՝ ԱՄՆ գերհզոր ռումբի պայթյունի զոհերի մասին

Նոր տվյալներ՝ ԱՄՆ գերհզոր ռումբի պայթյունի զոհերի մասին
16.04.2017 | 08:18

Աֆղանստանի իշխանությունները նոր տեղեկություններ են հաղորդել ապրիլի 13-ին Պակիստանի հետ սահմանային գոտում ամերիկյան ռազմաօդային ուժերի հարձակման մասին: Քաբուլի տեղեկություններով` ԱՄՆ զինանոցի ամենահզոր ոչ-միջուկային զենքի կիրառման հետևանքով ԻՊ-ի աֆղանական մասնաճյուղի 94 զինյալ է զոհվել: Նանգարհարի նահանգապետի խոսքով` օդային հարձակման հետևանքով զոհվել են ԻԻՊ-ի չորս դաշտային հրամանատարներ: «Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- նշել է աֆղան պաշտոնյան:


Երեկ հաղորդվում էր գերհզոր ռումբի պայթյունից ժայռերում իսլամիստների փորած պաշտպանական համալիրի ոչնչացման և 36 զինյալի զոհվելու մասին:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ