Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատները հարձակման են անցել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Տաբքա քաղաքի ուղղությամբ: Քրդական ջոկատներին գիշերային մարտերում հաջողվել է երկու ուղղություններով առաջ շարժվել՝ առավոտյան կողմ դիրքավորվելով քաղաքի արևմտյան և արևելյան արվարձաններում:
Տաբքան համարվում է ԻՊ-ի «մայրաքաղաք» Ռաքքայի պաշտպանության կարևորագույն օղակներից մեկը: Քրդական ջոկատներին աջակցում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը, Սիրիայի հյուսիսում գործող ծովային հետևակայինները: