ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ամպեր Նապոլեոն Ազիզյանի մանդատի վրա

Ամպեր Նապոլեոն Ազիզյանի մանդատի վրա
16.04.2017 | 08:22

Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ «Ծառուկյան» դաշինքում ընդգրկված թեկնածուները, այդ թվում՝ Նապոլեոն Ազիզյանը, ինքնաբացարկի դիմում են գրել: Հայտնվել էր նաև Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկի դիմումը։


Հարցին, թե ո՞վ կարող էր դիմումը ներկայացնել լրատվամիջոցներին, Նապոլեոն Ազիզյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, թե դեռևս չի բացահայտվել՝ ում ձեռքի գործն է։ «Բացահայտվելը՝ չբացահայտվեց, բայց դա դաշինքից ինչ-որ մեկն է, որի ձեռքին հայտնվել է, որովհետև այդ դիմումը ոչ ԿԸՀ- ում կարող էր լինել, որովհետև այնտեղ ոչ ոք չի ներկայացրել, ոչ էլ նոտարը կտրամադրեր»՝ ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա բացառում է, որ փաստաթուղթը Նապոլեոն Ազիզյանի ձեռքով հայտնված լիներ մամուլում. «Արդեն երեք տարի է նրա իրավական գործերով ես եմ զբաղվում, եթե նման մի հարց լիներ, նա ինձ կասեր»։
Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ դա ոչ մի իրավական հետևանք չառաջացնող փաստաթուղթ է։ «Նապոլեոն Ազիզյանին պետք չի, որ այս պահին ավելորդ անգամ ման գա, թե ով է իր դեմ աշխատում։ Ով արել՝ արել է։ Անողը վնասել է ինքն իրեն, մեկ էլ ավելորդ տեղը նոտարի անունն են տվել, որովհետև նոտարը ոչ մի կապ չունի դրա հետ»,- ասաց փաստաբանը։

Այդուհանդերձ, փաստաբանն ասում է, որ Ազիզյանի համար այնքան էլ մեկ չէ, թե սա ում ձեռքի գործն է. «Ճիշտն ասած ընտրություններից հետո ինքը ոտքի հետ կապված խնդիր ուներ, տանից դուրս չի եկել, ես էլ երբ իրեն հանդիպել եմ, բացառապես իրենց տանն եմ հանդիպել։ Ես ինքս էլ խորհուրդ եմ տվել, որ ամեն ինչի պարոն Ազիզյանը չարձագանքի, քանի որ ընտրություններում հաղթել ենք, 4548 ձայնով առաջին տեղում ենք։ Այս ամեն ինչը կանցնի, ինքն իրեն կբացահայտվի, թե ով է սրանով զբաղվել։ Դա պատահական մարդ չի եղել, այդ փաստաթուղթը պատահական մարդու ձեռք չի կարող հայտնել։ Բոլոր դեպքերում այս պահին լարվածություն պետք չի»։

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ